The original news item is in Armenian.
Ս.թ. մարտի 4-13-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Գարուն – 2024» վարկանիշային մրցաշարը։
Մասնակցում են միջազգային վարկանիշ ունեցող բոլոր շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։
Ժամակարգը՝ ֆիշերի, 90-ական րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։
Խաղերի սկիզբը՝ մարտի 4-ին, ժամը՝ 16․00-ին։
Մրցաշարը ներկայացվելու է ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկի։
Բոլոր մասնակիցները պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար։
Գրանցման վերջնաժամկետն է մարտի 1-ը, ժամը՝ 17․00-ն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (3000 ՀՀ դրամ) հետևյալ բանկային հաշվին՝
«Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
“ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908
Նպատակը դաշտում նշել՝ «Գարուն – 2024» մրցաշարի մուտքավճար, անուն, հայրանուն, ազգանուն, հեռախոսահամար, ՖԻԴԵ ID:
Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով
Restored from the Wayback Machine archive. Original address: chesshouse.am/garun-2024/