Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
Հայտարարություններ

«Գարուն – 2024»

12 փետրվարի 2024 · 1 րոպե ընթերցանություն

Ս.թ. մարտի 4-13-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Գարուն – 2024» վարկանիշային մրցաշարը։

Մասնակցում են միջազգային վարկանիշ ունեցող բոլոր շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։

Ժամակարգը՝ ֆիշերի, 90-ական րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։

Խաղերի սկիզբը՝ մարտի 4-ին, ժամը՝ 16․00-ին։

Մրցաշարը ներկայացվելու է ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկի։

Բոլոր մասնակիցները պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար։

Գրանցման վերջնաժամկետն է մարտի 1-ը, ժամը՝ 17․00-ն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (3000 ՀՀ դրամ) հետևյալ բանկային հաշվին՝

«Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ

“ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ

Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ «Գարուն – 2024» մրցաշարի մուտքավճար, անուն, հայրանուն, ազգանուն, հեռախոսահամար, ՖԻԴԵ ID:

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով

Վերականգնված է Wayback Machine արխիվից։ Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/garun-2024/