Մեկնարկում է պատանի շախմատիստների հերթական կարևոր մրցակցությունը։ Բաց մի՛ թողեք ձեր ուժերը փորձելու և չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորությունը։
ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Մրցաշարի օրերը՝ նոյեմբերի 17–26, 2026 թ.
Վայրը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց, Խանջյան 50, Երևան
Մեկնարկը՝ ժամը 16:00
Տարիքային խմբեր՝ մինչև 8, 10 և 12 տարեկան
Մրցակարգ՝ շվեյցարական համակարգ, 9 խաղափուլ
Ժամակարգ՝ 60 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ առաջին քայլից։
Մասնակցության վճար՝ 3,000 դրամ։
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Յուրաքանչյուր տարիքային խմբում 1–5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները, ինչպես նաև լավագույն արդյունք ցուցաբերած 3 շախմատիստուհիները կպարգևատրվեն դիպլոմներով, մեդալներով և գավաթներով։
ԳՐԱՆՑՈՒՄ
Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 16, ժամը 16:00։
Գրանցում՝ https://chessassociation.am/web/home-page
Լրացուցիչ հարցերի համար՝ 010 554647 հեռախոսահամար։