Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
Նորություններ

ԾԱՂԿԱՁՈՐ ՕՓԵՆ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

2 նոյեմբերի 2026 · 1 րոպե ընթերցանություն

Ծաղկաձորում ավարտվել է «Ծաղկաձոր Օփեն 2026» միջազգային շախմատային մրցաշարը, որտեղ մեր շախմատիստները գրանցել են գեղեցիկ արդյունքներ՝ ցուցադրելով բարձր խաղամակարդակ և մարտական ոգի։

A խմբում բավականին հաջող են հանդես եկել Արտուշ Ավագյանն ու Արարատ Ստեփանյանը՝ զգալիորեն բարելավելով իրենց միջազգային վարկանիշը։ 💪📈

B խմբում փայլուն արդյունք է գրանցել Նարեկ Մկրտչյանը՝ հնարավոր 9 միավորից վաստակելով 7.5 միավոր և դառնալով մրցաշարի հաղթող։

Կանանց հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Նելլի Ջալալյանը՝ արժանանալով մրցաշարի լավագույն կին մասնակցի կոչմանը։

Մրցաշարի 4-րդ մրցանակային տեղն է զբաղեցրել Վահան Դեմուրչյանը։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին գրանցած հաջողությունների կապակցությամբ։ Մաղթում ենք նորանոր հաղթանակներ, բարձր վարկանիշներ և փայլուն շախմատային ձեռքբերումներ։