Ս.թ. հոկտեմբերի 26-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած արագ շախմատի մրցաշար:
Մասնակցում են բոլոր ցանկացողները։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։
Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:
Մրցանակային հիմնադրամ՝ 160 000 ՀՀ դրամ։
Ցուցակագրումը մինչև հոկտեմբերի 24-ը, ժամը` 13.00:
Խաղերի սկիզբը հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 11.00-ին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում հետևյալ բանկային հաշվին․
Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908
Նպատակը դաշտում նշել՝ արագ շախմատի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն։
Մուտքավճարներ․
Մասնակիցներ՝ 4000 ՀՀ դրամ
50+ մասնակիցներ՝ 2000 ՀՀ դրամ
ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ անվճար
Մրցաշարի կանոնակարգ
☎️Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով: