Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
Առաջնություն Շուտով

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎ. ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ-ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐ

17–26 նոյեմբերի 2026 · ՀՀ, Երևան 0025, Խանջյան 50

Հայտարարություն

Մեկնարկում է պատանի շախմատիստների հերթական կարևոր մրցակցությունը։ Բաց մի՛ թողեք ձեր ուժերը փորձելու և չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորությունը։

ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Մրցաշարի օրերը՝ նոյեմբերի 17–26, 2026 թ.
Վայրը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց, Խանջյան 50, Երևան
Մեկնարկը՝ ժամը 16:00
Տարիքային խմբեր՝ մինչև 8, 10 և 12 տարեկան
Մրցակարգ՝ շվեյցարական համակարգ, 9 խաղափուլ
Ժամակարգ՝ 60 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ առաջին քայլից։
Մասնակցության վճար՝ 3,000 դրամ։

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1–5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները, ինչպես նաև լավագույն արդյունք ցուցաբերած 3 շախմատիստուհիները կպարգևատրվեն դիպլոմներով, մեդալներով և գավաթներով։

ԳՐԱՆՑՈՒՄ

Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 16, ժամը 16:00։

Գրանցում՝ https://chessassociation.am/web/home-page

Լրացուցիչ հարցերի համար՝ 010 554647 հեռախոսահամար։

Փաստաթղթեր

Արդյունքներ

Հարցեր

Մրցաշարի և գրանցման վերաբերյալ հարցերի դեպքում՝

(010) 55-46-47
Մրցաշարեր

Նման մրցաշարեր

Բոլոր մրցաշարերը