Ս.թ. դեկտեմբերի 27-ին Տ․ Պետրոսյան անվան շախմատի տուն-մարզադպրոցում շախմատային Ամանոր էր:
Տեղի ունեցավ մարզադպրոցի լավագույն սաների պարգևատրման ամենամյա արարողությունը։
Մարզադպրոցի տնօրինությունն ամփոփ ներկայացրեց տարվա արդյունքները՝ սաների ձեռքբերումները տարվա ընթացքում, այդ թվում՝ միջազգային և ազգային մրցաշարերում տարվա ընթացքում գրանցած լավագույն արդյունքները։
Մարզադպրոցի առաջնություններում, ինչպես նաև ազգային և միջազգային մրցաշաշերում բարձր արդյունքներ գրանցած շախմատիստները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով և գավաթներով։
Շնորհավորում ենք մեր բոլոր մրցանակակիրիներին, նրանց մարզիչներին՝ ցանկանալով Նոր տարում էլ ավելի մեծ նվաճումներ և հաղթանակներ։