Մեր մասին
Մայրաքաղաքի մարզական կարևորագույն կառույցներից է շախմատի տունը (ճարտ.` Ժ. Մեշչերյակովա, Ռ. Մանուկյան, նկ. Հ. Բդեյան, Դ. Բաբայան, 1970):
Այն կրում է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը: Շենքն ունի անսովոր եռանկյունու ձև, որը շախմատային նավակ է հիշեցնում: Ճակատը զարդարում են պղնձից կոփված յոթ ոճավորված շախմատային ֆիգուրներ: