The original news item is in Armenian.
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 3-րդ Փառատոնի շրջանակներում հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած կայծակնային շախմատի բաց մրցաշար՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 95-ամյակին։
Մասնակցում են բոլոր ցանկացողները։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով։
Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 5-ական րոպե, 3-ական վայրկյան հավելումով:
Ցուցակագրումը մինչև հունիսի 14-ը, ժամը` 14.00:
Մրցանակային հիմնադրամ՝ 500 000 ՀՀ դրամ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում հետևյալ բանկային հաշվեհամարին՝
Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908
✔️Մասնակիցներ՝ 5000 ՀՀ դրամ
✔️60 և ավելի տարեկանները ու մինչև 12 տարեկանը՝ 3000 ՀՀ դրամ
✔️ՄԳ ,ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ՝ անվճար
Կայծակնային շախմատի բաց մրցաշար՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 95-ամյակին
Մրցաշարի կանոնակարգ
Նպատակը դաշտում նշել՝ կայծակնային մրցաշարի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն
Restored from the Wayback Machine archive. Original address: chesshouse.am/kaycaknayin-shaxmati-bac-mrcashar՝-nvirvac-ashxarhi9-rd-chempion-tigran-petrosyani-95-amyakin/