Հունիսի 17-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կկայանա Տիգրան Պետրոսյանի 97-ամյակին նվիրված կայծակնային շախմատի բաց մրցաշարը, որը կազմակերպվում է Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ։
Մասնակցել կարող են`
♟Միջազգային վարկանիշ ունեցող շախմատիստները
♟ 2-րդ և ավելի բարձր կարգ ունեցող շախմատիստները
Մրցակարգ`
Շվեյցարական, 9 խաղափուլ
Ժամակարգ՝
3 րոպե յուրաքանչյուր մասնակցին +2 վայրկյան յուրաքանչյուր քայլին
Մրցանակային հիմնադրամ՝ 500 000 ՀՀ դրամ
Ցուցակագրում՝ մինչև հունիսի 16-ը, ժամը 16:00
Մեկնարկ՝ հունիսի 17-ին, ժամը 16:00
Մրցաշարի կանոնակարգ
Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով: