Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
ՆորություններՀայտարարություններՄրցաշարեր

Kings of Spring

15 ապրիլի 2026 · 1 րոպե ընթերցանություն

Ս.թ. ապրիլի 21-30-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Kings of Spring» միջազգային հաշվարկով վարկանիշային մրցաշարը։

Մասնակցում են ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունեցող 2-րդ և բարձր կարգային շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։

Ժամակարգը՝ ֆիշերի, 90-ական րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։

Մրցաշարը ներկայացվելու է ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկի։

Բոլոր մասնակիցները պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար։

Kings of Spring

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ .

Խաղերի սկիզբը՝ ապրիլի 21-ին, ժամը՝ 16.00-ին:

Գրանցման վերջնաժամկետ՝ ապրիլի 20-ը, ժամը՝ 13․00-ն։

Մրցաշարի կանոնակարգ

Մրցաշարին գրանցվելու համար` https://chessassociation.am/web/home-page

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:

Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/kings-of-spring/