Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
ՀայտարարություններՄրցաշարերԱռաջնություններ

Հենրիկ Կասպարյանի 116-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար

9 փետրվարի 2026 · 1 րոպե ընթերցանություն

Ս.թ.փետրվարի 22-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հենրիկ Կասպարյանի 116-ամյակին ։

Մասնակցում են բոլոր ցանկացողները։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։

Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:

Մրցանակային հիմնադրամ՝ 150 000 ՀՀ դրամ։

Ցուցակագրումը մինչև փետրվարի 20-ը, ժամը` 13.00:

Խաղերի սկիզբը փետրվարի 22-ին, ժամը 11.00-ին :

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում հետևյալ բանկային հաշվին․

Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ

Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ

Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ արագ շախմատի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն։

Մուտքավճարներ․

Մասնակիցներ՝ 4000 ՀՀ դրամ

50+ մասնակիցներ՝ 2000 ՀՀ դրամ

ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ անվճար

Հենրիկ Կասպարյանի 116-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար

Մրցաշարի կանոնակարգ

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:

Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/henrik-kasparyani-116-amyakin-nvirvac-arag-shaxmati-mrcashar/