Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
ՆորություններՀայտարարություններՄրցաշարեր

Հաղթանակի օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար

23 ապրիլի 2026 · 1 րոպե ընթերցանություն

Ս.թ. մայիսի 9-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած Հաղթանակի օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար։

Մասնակցում են բոլոր ցանկացողները։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։

Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:

Մրցանակային հիմնադրամ՝ 150 000 ՀՀ դրամ։

Ցուցակագրումը մինչև մայիսի 8-ը, ժամը` 16.00:

Խաղերի սկիզբը մայիսի 9-ին, ժամը 11.00-ին։

Հաղթանակի օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար

Մրցաշարի կանոնակարգ

Մրցաշարին գրանցվելու համար` https://chessassociation.am/web/home-page

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:

Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/haghtanaki-orvan-nvirvac-arag-shaxmati-mrcashar/