Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
ՆորություններՀայտարարություններՄրցաշարեր

Գարուն 2026

20 փետրվարի 2026 · 1 րոպե ընթերցանություն

Ս.թ. մարտի 3-12-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Գարուն 2026» միջազգային հաշվարկով վարկանիշային մրցաշարը։

Մասնակցում են ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունեցող 2-րդ և բարձր կարգային շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։

Ժամակարգը՝ ֆիշերի, 90-ական րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։

Մրցաշարը ներկայացվելու է ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկի։

Բոլոր մասնակիցները պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Խաղերի սկիզբը՝ մարտի 3-ին, ժամը՝ 16.00-ին:

Գրանցման վերջնաժամկետն մարտի 2-ը, ժամը՝ 13․00-ն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (4000 ՀՀ դրամ) հետևյալ բանկային հաշվին՝

«Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ

“ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ

Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ Գարուն 2026, անուն, հայրանուն, ազգանուն, հեռախոսահամար, ՖԻԴԵ ID, վարկանիշ:

Գարուն 2026

Մրցաշարի կանոնակարգ

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:

Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/garun-2026/