Оригинал новости на армянском.
Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում դեկտեմբերի 24-ին կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած շախմատի տան արագ շախմատի եզրափակիչ մրցաշարը։
Մասնակցում են արագ շախմատի 221 և ավել վարկանիշով, ինչպես նաև կիսաեզրափակիչ մրցաշարից ընտրություն անցած շախմատիստները։
Մրցանակային հիմնադրամը կազմում է 150.000 ՀՀ դրամ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (3000 դրամ) հետևյալ բանկային հաշվին, իսկ իրավունք չստացած շախմատիստները կարող են մասնակցել վճարելով 10000 դրամ։
«Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
ք. Երևան, Խանջյան 50
“ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908
Նպատակը դաշտում նշել՝ արագ եզր․ մրցաշարի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն, վարկանիշ կամ մարզական կարգ։
Восстановлено из архива Wayback Machine. Исходный адрес: chesshouse.am/shaxmati-tan-arag-shaxmati-ezrapakich-mrcashar/