Оригинал новости на армянском.
Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում մայիսի 28-ին, ժամը 11․00-ին կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած Առաջին հանրապետության օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար:
Մասնակցում են բոլոր ցանկացողները։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։
Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:
Ցուցակագրումը մինչև մայիսի 27-ը, ժամը` 13.00:
Մրցանակային հիմնադրամ՝ 120 000 ՀՀ դրամ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (3000 դրամ) հետևյալ բանկային հաշվին․
Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908
Նպատակը դաշտում նշել՝ արագ շախմատի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն։
Առաջին հանրապետության օրվան նվիրված արագ շախմատի մրցաշար
Մրցաշարի կանոնակարգը
Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:
Восстановлено из архива Wayback Machine. Исходный адрес: chesshouse.am/hanrapetutyan-orvan-nvirvac-arag-shaxmati-mrcashar/