Оригинал новости на армянском.
Ս.թ. մարտի 16-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հակոբ Մոկացյանի հիշատակին։
Մասնակցում են բոլոր ցանկացողները։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։
Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:
Մրցանակային հիմնադրամ՝ 130 000 ՀՀ դրամ։
Ցուցակագրումը մինչև մարտի 14-ը, ժամը` 13.00:
Խաղերի սկիզբը մարտի 16-ին, ժամը 11.00-ին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում հետևյալ բանկային հաշվին․
✅Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
✅Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
✅Հ/Հ 1510006712982908
📌Նպատակը դաշտում նշել՝ արագ շախմատի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն։
Մուտքավճարներ ՝
Մասնակիցներ՝ 4000 ՀՀ դրամ
50+ մասնակիցներ՝ 2000 ՀՀ դրամ
ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ անվճար
Հակոբ Մոկացյանի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշար
Մրցաշարի կանոնակարգ
Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:
Восстановлено из архива Wayback Machine. Исходный адрес: chesshouse.am/hakob-mokacyani-hishatakin-nvirvac-arag-shaxmati-mrcashar/