Шахматный дом-спортшкола им. Тиграна ПетросянаШахматный дом-спортшкола им. Тиграна Петросяна
Объявления

Полуфинал Шахматного дома по быстрым шахматам — 2-й этап

29 октября 2024 · 1 мин чтения

Оригинал новости на армянском.

Ս.թ. նոյեմբերի 3-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած Տիգրան Պետրոսյանի անվ․ շախմատի տուն-մարզադպրոցի արագ շախմատի 1/2 եզրափակիչ մրցաշարի 2-րդ փուլը:

Մասնակցում են վարկանիշ չունեցող և արագ շախմատի մինչև 210 վարկանիշով շախմատիստները։

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։

Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:

Մրցանակային հիմնադրամ՝ 100 000 ՀՀ դրամ։

Ցուցակագրումը մինչև նոյեմբերի 1-ը, ժամը` 15.00:

Խաղերի սկիզբը նոյեմբերի 3-ին, ժամը՝ 11.00:

Չորս մրցաշարերի երեք լավագույն արդյունքների հանրագումարով 1-30 տեղերը գրաված մասնակիցները իրավունք կստանան մասնակցելու եզրափակիչ մրցաշարին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (4000 դրամ) հետևյալ բանկային հաշվին․

Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ

Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ

Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ արագ շախմատի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն։

Արագ շախմատի մրցաշար՝ արդյունքներ · 2024

Մրցաշարի կանոնակարգ

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:

Восстановлено из архива Wayback Machine. Исходный адрес: chesshouse.am/3991-2/