Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
Արխիվ

Խուլ համրերի Հայաստանի շախմատի 2017 թ. առաջնություն

2017 · 1 րոպե ընթերցանություն

Շախմատի տանը մայիսի 14-17-ը անցկացվեց խուլերի Հայաստանի շախմատի 2017 թ. առաջնությունը:

Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Վանաձորցի Սարգիս Աթաբեկյանը, 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, 2-րդը՝ Լևոն Սադյանն էր Երևանից, 5.5 միավոր և 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Երևանից Սարո Մելքոնյանը՝ 5.5 միավոր:

Պատանիների առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրեց Ռազմիկ Մկրտչյանը 9.5 միավոր 10 հնարավորից, 2-րդը նույնքան միավորով Էդմոն Ասատրյանն էր և եռյակը եզրափակեց Սամվել Ասատրյանը՝ 8 միավոր:

Հին կայքի արխիվ (2013–2021)։ Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/page240.html