Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
ՆորություններՀայտարարություններՄրցաշարեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի արագ շախմատի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշար

4 նոյեմբերի 2025 · 1 րոպե ընթերցանություն

Ս.թ. նոյեմբերի 9-ին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի արագ շախմատի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը:

Մասնակցում են արագ շախմատի մինչև 211 վարկանիշ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով։

Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցին 10-ական րոպե, 5-ական վայրկյան հավելումով:

Մրցանակային հիմնադրամ՝ 140 000 ՀՀ դրամ։

Ցուցակագրումը մինչև նոյեմբերի 7-ը, ժամը` 13.00:

Խաղերի սկիզբը նոյեմբերի 9-ին, ժամը՝ 11.00-ին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում հետևյալ բանկային հաշվին․

Շահառու` «Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ

Բանկ՝ “ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ

Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ արագ շախմատի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն։

Մուտքավճարներ․

Մասնակիցներ՝ 4000 ՀՀ դրամ

50+ մասնակիցներ՝ 2000 ՀՀ դրամ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի արագ շախմատի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցաշար

Մրցաշարի կանոնակարգ

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 010 55 46 47 հեռախոսահամարով:

Վերականգնված է հին կայքի պահուստային պատճենից։ Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/tigran-petrosyani-anvan-shaxmati-tun-marzadproci-arag-shaxmati-bac-arrajnutyan-kisaezrapakich-mrcashar/