Այսօր շախմատի տանը անցկացվեց արդեն ավանդույթ դարձած շախմատային խաղաշար գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ:
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:
Այս տարի Լևոն Արոնյանի հետ մրցեցին Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 22 աշակերտներ: Միջոցառումն իրականացնում են "Հույսի կամուրջ" և Առաքելություն Արևելք" կազմակերպություն-ները:
Հին կայքի արխիվ (2013–2021)։