Шахматный дом-спортшкола им. Тиграна ПетросянаШахматный дом-спортшкола им. Тиграна Петросяна
Архив 2013–2021

«Меня поражает способность Петросяна, достигнув выигрышной позиции, постоянно находить способы её усилить»

2015 · 3 мин чтения

Оригинал новости на армянском.

Ինձ ապշեցնում է Պետրոսյանի ունակությունը հասնելով գերազանց դիրքի.

անընդհատ գտնել այն ավելի ուժեղացնելու հնարներ:

Ռոբերտ Ֆիշեր

* * *

Պետրոսյանի յուրօրինակ, զարմանալիորեն խոր խաղաոճը անգնահատելի ազդեցություն է թողել ժամանակակից վարպետների մեծ մասի ստեղծագործության վրա:

Այդ փայլուն և ինքնատիպ շախմատիստի հսկայական շախմատային ժառանգությունը մեզ հետ կլինի այնքան ժամանակ, քանի կա մեր արվեստը:

Վասիլի Սմիսլով

* * *

Պետրոսյանը մեր բոլոր գրոսմայստերներից ամենաինքնատիպ ու յուրօրինակ տաղանդն ունի:

… Նա այնքան խորաթափանց

է դասավորում իր ֆիգուրները, որ բոլոր հարձակումները դրանց վրա դառնում են առավելգույն չափով դժվարացած: Դա շատ նուրբ ու հազվագյուտ խաղաոճ է և դրան դժվար է համակերպվել: Ես դա չկարողացա անել և տանուլ տվեցի

1963 թ.-ի մրցախաղը:

Միխայիլ Բոտվիննիկ

* * *

Բացառիկ ուժի. համարյա սխալներ չանող շխմատիստ՝ ահա թե ով է Պետրոսյանը: Նրա շախմատային հոտառությունն ապշեցուցիչ է:

Սամուիլ Ռեշևսկի

* * *

Պետրոսյանը մշակել է վտանգավոր, հղկված տակտիկա: Նա հավանաբար, մեր ժամանակի ամենատաղանդավոր շախմատիստն է:

Բորիս Սպասսկի

* * *

Պետրոսյանը ցնցող տակտիկ է:

Բորիս

Սպասսկի

* * *

Իր ամբողջ զգուշավորությամբ հանդերձ Պետրոսյանը հաճախ ընդունում էր զարմանալիորեն գեղեցիկ շախմատային որոշումեր նույնիսկ՝ ամենապատասխանատու պարտիաներում:

Սվետոզար Գլիգորիչ

* * *

Պետրոսյանն ինքը հազվադեպ էր ձգտում բուռն մենամարտի, բայց եթե նուրբ կոմբինացիա կիրառելու առիթ էր լինում ապա այն երբեք բաց չէր թողնում:

Անատոլի Կարպով

* * *

Պետրոսյանը կատարյալ ֆենոմենալ շախմատային տաղանդ է:

Երբեմն նա հակառակորդների փոխարեն գտնում էր մտահաղացումներ, որոնք նրանց մտքովն իսկ չէին անցնում:

Ինձ համար նա կատարելություն էր:

Միխայիլ Տալ

* * *

Մենք շախմատիստներս գիտենք ինչքան դժվար է դառնալ աշխարհի չեմպիոն և ինչքան ավելի դժվար է պահպանել այդ տիտղոսը: Չեմպիոններից ո՞վ է իր տիտղոսը ավելի համոզիչ պահպանել քան Պետրոսյանը Սպասկու դեմ:

Լայոշ Պորտիշ

* * *

Տիգրան Պոտրոսյանը ամենատաղանդավոր գրոսմայստերներից մեկն է…

Հաղթել Պետրոսյանին գործնականում անհնար է:

Պետրոսյանի հազվագյուտ շախմատային ֆանտազիան նրան օգնում էր կանխատեսել և ժամանակին կանխել հակառակորդի նույնիսկ ամենաքողարկված մտահաղացումները:

Դավիթ Բրոնշտեյն

* * *

Տիգրան Պետրոսյանը մի անբողջ դարաշրջան է շախմատի պատմության մեջ: Անկասկած նա այնտեղ հատուկ տեղ է գրավում: Պերոսյանը աշխարհի չեմպիոն էր հենց այն ժամանակաշրջանում, երբ շախմատում բեկում էր տեղի ունենում, երբ ձևավորվում էր ժամանակակից շախմատը: Պետրոսյանը շատ յուրօրինակ խաղավոճ ուներ, որի բանալին չէին կարողանում գտնել նույնիսկ խոշոր շախմատիստները:

Գարրի Կասպարով

* * *

Պետրոսյանի հետ ես շատ էի շփվում, և այդ շփումը ինձ անչափ օգնեց: Նա կենդանի դասական էր: Պետրոսյանի հարուստ փորձը, շախմատի խաղատախտակի վրա (և ոչ միայն)ծավալվող գործողությունների դիպուկ գնահատականները հետագայում

ինձ շատ օգնեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող բարդ պայքարում: Եվ, իհարկե, ինձ համար ծանր հարված էր, որ իմ ամենաառաջին մրցախաղից առաջ ես զրկվեցի Պետրոսյանից՝ մեծ բարեկամից և ուսուցչից:

Գարրի Կասպարով

* * *

Պետրոսյանն օժտված է զարմանալի խաղաոճով, նա ամենից առաջ հոգում է իր հակառակորդին գրոհելու ունակությունից զրկելու մասին:

Նա այդ անում է

արտիստաբար, առանց որևէ լարվածության, պարզապես ենթազգայությամբ…Ես չկարողացա հարմարվել դրան:

Միխայիլ Բոտվիննիկ

* * *

Պետրոսյանը լավ կարողանում է տեսնել վտանգը այն՝ ծագելուց քսան քայլ առաջ:

Ռոբերտ Ֆիշեր

* * *

Բոլոր սերունդների շախմատիստները չպետք է դադարեցնեն Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությունը,

նրանց սեղաններին միշտ պետք է լինեն նրա լավագույն պարտիաները, որովհետև առանց Պետրոսյանի չկա ժամանակակից շախմատ:

Архив старого сайта (2013–2021). Исходный адрес: chesshouse.am/page93.html