Ջերմուկում
առողջարանային քաղաքում ավարտվեց օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը
Երեք շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Քոթանջյանը և բելառուսցի Անդրեյ Ժիգալկոն 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներիով մրցաշարի հաղթող ճանաչվեց 17-ամյա միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Քոթանջյանն և Ժիգալկոն:
Մրցաշարում միջազգային վարպետի նորմայի արգելքը հաղթահարեց Վահե Դանիելյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:
Հին կայքի արխիվ (2013–2021)։ Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/page243.html