Tigran Petrosian Chess House & Sports SchoolTigran Petrosian Chess House & Sports School
Archive 2013–2021

Events for Tigran Petrosian’s birthday

2015 · 1 min read

The original news item is in Armenian.

Տ. Պետրոսյանի անվան շախմատի տունը այսօր բազմամարդ էր: Միջոցառումները նվիրված էին աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան և "Սպիտակ նավակ" միջազգային մրցաշարում Չեխովի անվ. 55 դպրոցի աշակերտների տարած հաղթանակին:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ նախագահ, շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց պատանի շախմատիստներին և նրանց ու թիմի մարզչին շնորհեց պարգևներ և համակարգիչներ:

Այնուհետև տեղի ունեցավ " Այսպես դարձանք գերտերություն" գրքի շնորհանդեսը:

Հեղինակներ` Գագիկ Մինասյան և Ռաֆայել Չատինյան:

Archive of the old website (2013–2021). Original address: chesshouse.am/page183.html