Ս.թ. հուլիսի 5-ից 13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվեց «Բաթումիի քաղաքապետարանի գավաթ» շախմատի 8-րդ միջազգային մրցաշարը (“8th Batumi Municipality Cup”)։
Մրցաշարն անցկացվում էր տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին ընդհանուր 88 շախմատիստներ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցից մրցաշարին մասնակցում են մարզադպրոցի 20-ից ավել սաներ:
«A» խումբ՝
ՄՎ Ստեֆան Պողոսյան (մարզիչ՝ Դավիթ Կարաթորոսյան) – 1-ին հորիզոնական, 6.5 միավոր։
«B» խումբ՝
Մենուա Հակոբյան (մարզիչ՝ Դավիթ Կարաթորոսյան) – 1-ին հորիզոնական, 8.5 միավոր։
Արարատ Ստեփանյան (մարզիչ՝ Արարատ Սանթրյան) – 5-րդ հորիզոնական, 6.5 միավոր
«B» խումբ, հատուկ մրցանակ, Մ14 տարեկան պատանիներ՝
Նարեկ Մկրտչյան (մարզիչ՝ Արարատ Սանթրյան) – 3-րդ հորիզոնական, 6 միավոր։
«Մ10» խումբ պատանիներ՝
Միքայել Սարգսյան (մարզիչ՝ Դավիթ Կարաթորոսյան) – 1-ին հորիզոնական, 7 միավոր։
«B» խումբ, կանանց հատուկ մրցանակ՝
Մելինե Հարությունյան (մարզիչ՝ Դավիթ Կարաթորոսյան) – 2-րդ հորիզոնական, 6.5 միավոր։
«C» խումբ , կանանց հատուկ մրցանակ՝
Նատալի Քեշիշյան (մարզիչ՝ Արարատ Սանթրյան) – 3-րդ հորիզոնական, 6 միավոր։
«Մ12» խումբ աղջիկներ՝
Նատալի ԱՖիյան (մարզիչ՝ Տիգրան Պողոսյան) – 2-րդ հորիզոնական, 8 միավոր։
Արաքս Ավետիսյան (մարզիչ՝ Արարատ Սանթրյան) – 3-րդ հորիզոնական, 6 միավոր։