Ս.թ. նոյեմբերի 21-30-ը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «Աշուն 2023» վարկանիշային մրցաշար։
Մասնակցում են ազգային վարկանիշ ունեցող (այդ թվում և առանց վարկանիշի 1-ին կարգային՝ տեղերը սահմանափակ են) շախմատիստները։
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։
Ժամակարգը՝ ֆիշերի, 90-ական րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով։
Խաղերի սկիզբը՝ նոյեմբերի 21-ին, ժամը՝ 16․00-ին։
Մրցաշարը ներկայացվելու է ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկի։
Բոլոր մասնակիցները պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար։
Գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 17-ը ժամը՝ 12․00-ն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (3000 դրամ) հետևյալ բանկային հաշվին՝
«Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ
ք. Երևան, Խանջյան 50
“ԱՐԱՐԱՏ” Բանկ ԲԲԸ
Հ/Հ 1510006712982908
Նպատակը դաշտում նշել՝ «Աշուն 2023» մրցաշարի մուտքավճար, հեռախոսահամար, անուն, հայրանուն, ազգանուն, ՖԻԴԵ ID:
Խաղացանկ.
21․11․2023 1-ին խաղափուլ 16․00
22․11․2023 2-րդ խաղափուլ 16․00
23․11․2023 3-րդ խաղափուլ 16․00
24․11․2023 4-րդ խաղափուլ 16․00
25․11․2023 5-րդ խաղափուլ 16․00
26․11․2023 հանգստյան օր
27․11․2023 6-րդ խաղափուլ 16․00
28․11․2023 7-րդ խաղափուլ 16․00
29․11․2023 8-րդ խաղափուլ 16․00
30․11․2023 9-րդ խաղափուլ 16․00