Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց
Հայտարարություններ

Շախմատի տան առաջնության 1/2 եզրափակիչ մրցաշար

9 հոկտեմբերի 2023 · 1 րոպե ընթերցանություն

Տ․ Պետրոսյանի անվ․ շախմատի տուն-մարզադպրոցում հոկտեմբերի 23-31-ը կանցկացվի Շախմատի հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած Շախմատի տան առաջնության 1/2 եզրափակիչ մրցաշարը:

Մասնակցում են ՖԻԴԵ-ի ID ունեցող, 2001-ից մինչև 2200 ազգային վարկանիշով ինչպես նաև 1/4 եզրափակչից իրավունք ստացած շախմատիստները:

Մրցաշարի արդյունքները կներկայացվեն ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկի։

Խաղերի սկիզբը հոկտեմբերի 23-ին ժամը՝ 16.00-ին:

Ցուցակագրումը մինչև հոկտեմբերի 20-ը ժամը` 15.00։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն նախապես՝ կատարելով փոխանցում (3000 դրամ) հետևյալ բանկային հաշվին՝

«Շախմատի հայկական ասոցիացիա» Հ/Կ

ք. Երևան Խանջյան 50

“ԱՐԱՐԱՏ” ԲանկԲԲԸ

Հ/Հ 1510006712982908

Նպատակը դաշտում նշել՝ շախմատի տան 1/2եզր․ մրց․, անուն, հայրանուն, ազգանուն, ՖԻԴԵ-ի ID:

Խաղացանկ

23․10․2023 1-ին խաղափուլ 16․00

24․10․2023 2-րդ խաղափուլ 16․00

25․10․2023 3-րդ խաղափուլ 16․00

26․10․2023 4-րդ խաղափուլ 16․00

27․10․2023 5-րդ խաղափուլ 16․00

28․10․2023 6-րդ խաղափուլ 16․00

29․10․2023 7-րդ խաղափուլ 16․00

30․10․2023 8-րդ խաղափուլ 16․00

31․10․2023 9-րդ խաղափուլ 16․00

Վերականգնված է Wayback Machine արխիվից։ Բնօրինակ հասցեն՝ chesshouse.am/3539-2/