Լավագույն տասնյակը
տղամարդկանց
1   Արոնյան Լևոն 2805
2   Սարգսյան Գաբրիել 2672
3   Հակոբյան Վլադիմիր 2667
4   Մովսիսյան Սերգեյ 2647
5   Մելքումյան Հրանտ 2633
6   Պետրոսյան Տիգրան Լ. 2601
7   Հովհաննիսյան Ռոբերտ  2595
8   Փաշիկյան Արման 2594
9   Անդրիասյան Զավեն 2585
10   Գաբուզյան Հովհաննես 2581
Լավագույն տասնյակը
կանանց
1   Դանիելյան էլինա 2413
2   Մկրտչյան Լիլիթ 2376
3   Գալոյան Լիլիթ 2300
4   Անդրիասյան Սիրանուշ 2286
5   Գևորգյան Մարիա 2275
6   Կուրսովա Մարիա 2249
7   Ասատրյան Սոնա 2171
8   Ղուկասյան Սիրանուշ 2166
9   Բաբայան Արմինե 2166
10   Սարգսյան Աննա Մ. 2160
            

                     Հովհաննես Շիրազ

Տիգրան Պետրոսյանին

Չվախենաս փորձված գայլից

Նրա արած ոչ մի քայլից,

Դավթի նման զարկիր, գնա

Թող Մսրից փոշին մնա:

Այդ ո՞ր ազգն է հայից խելոք,

Հայից խելոք Տիգրանն է լոկ:

Շատ թագեր է կորցրել կյանքում

Հայրենիքը մեր հնագույն:

Այս նոր թագին որ տիրանաս

Աշխարհակալ պիտի դառնաս.

Բայց իմացիր՝ արևի տակ

Չի շողացել դեռ ոչ մի թագ

Որպես խելքի վկայություն,

Այդ թագն է, որ կվկայի

Իմաստությունը հայոց ազգի:

Տիգրան Պետրոսյան (1929-1984) ԽՍՀՄ և միջազգային գրոսմայստեր (1952), աշխարհի 9-րդ չեմպիոն (1963-1966 Մ. Բոտվիննիկին, 1966-1969 Բ. Սպասսկուն հաղթելուց հետո), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ժուռնալիստ, «Սովետսկի սպորտ» թերթի հավելված «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977): Հեղինակ է «Շախմատը և փիլիսոփայությունը» (1968 թ.) աշխատության: Դիրքային պայքարի նուրբ գիտակ, խաղացած բազմաթիվ պարտիաներ տեղ են գտել շախմատային դասագրքերում: Պետրոսյանը լուրջ ներդրում ունի շախմատային տեսության ռազմավարության և մարտավորության զարգացման ասպարեզում: 1963 թ. Բոտվիննիկ-Պետրոսյան մրցախաղը Հայաստանում վերածնվեց ազգային զարթոնքի օրերի: Բոլոր հայերը շախմատով էին վարակվել, ամենուր շախմատն էր, հետաքրքրությունների, խոսակցությունների հիմնական նյութը շախմատն էր: Մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում տեղադրված հսկա ցուցատախտակի վրա վերարտադրվում էին խաղի քայլերը: Հազարավոր մարդիկ սիրով հինգ-վեց ժամ համակ ուշադրությամբ հետևում էին իրենց տաղանդավոր հայրենակցի գործողություններին, չնայած նրանց մեծ մասը քիչ է հասկանում շախմատի նրբություններից, բայց դա կարևոր չէր: «Մի օր նկատոցի, որ մի մարդ Տիգրանի յուրաքանչյուր քայլից հետո մի մեծ կում է անում իր հետ բերած գինու տակառիկից: Նրա համար էական էլ էր, թե ինչ է խաղացել Պետրոսյանը, ակնհայտ էր, որ Տիգրանի ֆիգուրների ցանկացած շարժում այդ մարդու համար մի հանճարեղ քայլ է: Այդ օրը Պետրոսյանը հաղթեց,և պարտիայի ավարտին տակառիկով մարդն ամբողջ գինին լցրեց գլխին…»:

Գ. Հովհաննիսյանը:

Պետրոսյանի հետ ես շատ էի շփվում, և այդ շփումը ինձ անչափ օգնեց: Նա կենդանի դասական էր: Պետրոսյանի հարուստ փորձը, շախմատի խաղատախտակի վրա (և ոչ միայն) ծավալվող գործողությունների դիպուկ գնահատականները հետագայում ինձ շատ օգնեցին աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող բարդ պայքարում: Եվ, իհարկե, ինձ համար ծանր հարված էր, որ իմ ամենաառաջին մրցախաղից առաջ ես զրկվեցի Պետրոսյանից՝ մեծ բարեկամից և ուսուցչից:

Գարրի Կասպարով

* * *

«Պետրոսյանը կարողանում է սպառնացող վտանգը տեսնել և չեզոքացնել 20 քայլ առաջ: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես է Պետրոսյանին հաջողվում, հիանալի դիրք ստանալուց հետո, անընդհատ մանևրել այնպես, որ իր դիրքն ավելի ուժեղանա»:

Ռոբերտ Ֆիշեր

* * *

«Եթե շախմատի պատմության մեջ փնտրեք Պետրոսյանի «նմանակին», ապա կհասնեք Կապաբլանկային … Պետրոսյանը նման չէ այն վագրին, որը հարձակվում է իր զոհի վրա: Նա ավելի շուտ վիշապօձ է, որը խեղդամահ է անում իր զոհին, կամ կոկորդիլոս է, որն սպասում է հարմար պահի՝ վճռական հարված հասցնելու համար: Պետրոսյանը ականավոր ռազմավար է: Եթե նա սկսի մի քիչ զոհաբերել, ապա հնարավոր չի լինի նրա հետ շախմատ խաղալ» :

Մաքս Էյվե

* * *

Պետրոսյանը կոմբինացիոն մեծ հզորություն ունեցող ականավոր ստրատեգ է: Նա չի վախենում բարդություններից և հավատում է իր ուժերին:

Մաքս Էյվե

* * *

Պետրոսյանը գերազանց տիրապետում է կոմբինացիոն խաղին: Նրա պարտիան Գիմարի հետ ժամանակակից շախմատի լավագույն կոմբինացիոն նմուշներից մեկն է:

Իսահակ Բոլեսլավսկի

 կարդալ ավելին

На картинке показывается область загрузки. Она видна постоянно только в программе для удобства настройки по дизайну.