Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
Ս.թ. դեկտեմբերի 12-ից կմեկնարկեն Տ.Պետրոսյանի անվ. շախմատի տուն-մարզադպրոցի կողմից կազմակերպվող որակավորման 4 մրցաշարեր.
ա/ վարկանիշային մրցաշար 1-ին կարգայինների համար;
բ/ 1-ին կարգի որակավորման մրցաշար
գ/ 2-րդ կարգի որակավորման մրցաշար
դ/ 3-րդ կարգի որակավորման մրցաշար
Մրցաշարին կարող են մասնակցել միայն դպրոցի սաները: Ցուցակագրումը՝ մինչև դեկտեմբերի 10-ը միայն մարզիչների հայտերի հիման վրա: Խաղերի սկիզբը`
ա/ և բ/ մրցաշարեր՝ 17.30-ին: Մրցաշարի տևողությունը՝ 9 խաղափուլ, ժամակարգը՝ 60’+30” քայլի համար;
գ/ մրցաշար՝ 14.30-ին: Մրցաշարի տևողությունը՝ 9 խաղափուլ, ժամակարգը՝ 45’+30” քայլի համար;
դ/ մրցաշար՝ 14.30-ին: Մրցաշարի տևողությունը՝ 8 խաղափուլ, ժամակարգը՝ 30’+30” քայլի համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մրցաշարի պատասխանատու՝ Ջ. Նահատակյանին (091 702885):