Լավագույն տասնյակը
տղամարդկանց
1  Արոնյան Լևոն 2773
2  Սարգսյան Գաբրիել 2682
3  Գրիգորյան Կարեն Հ. 2665
4  Մելքումյան Հրանտ 2663
5  Մովսիսյան Սերգեյ 2649
6   Հովհաննիսյան Ռոբերտ 2642
7 Տեր-Սահակյան Սամվել 2640
8  Հակոբյան Վլադիմիր 2638
9  Մարտիրոսյան Հայկ 2617
10   Պետրոսյան Մանուէլ 2607
Լավագույն տասնյակը
կանանց
1   Դանիելյան էլինա 2407
2   Սարգսյան Աննա Մ. 2405
3   Մկրտչյան Լիլիթ 2388
4   Անդրիասյան Սիրանուշ 2298
5   Գևորգյան Մարիա 2228
6   Ղուկասյան Սիրանուշ 2222
7   Կուրսովա Մարիա 2221
8   Գաբոյան Սուսաննա 2211
9   Բաբայան Արմինե 2177
10   Ասատրյան Սոնա 2122

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՑԱՆՑ ՄՐՑԱՇԱՐ
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հունիսի 17-ին, ժամը 13։00-ին
lichess.org կայքում կազմակերպում է Տիգրան Պետրոսյանի ծննդյանը նվիրված առցանց մրցաշար։
Մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան շախմատիստները՝ անկախ վարկանիշից և մարզական կարգից։
Մրցաշարը կանցվացվի 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով՝ 11 խաղափուլով։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի «Տիգրան Պետրոսյան»-ի անվան ոսկյա, իսկ 2-րդ և 3-րդ մրցանակակիրները՝ «Տիգրան Պետրոսյան»-ի անվան արծաթյա հուշամեդալներով։
Ոչ դրամային մրցանակներ կստանան 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները։
Մրցաշարում սահմանված են նաև հատուկ մրցանակեր․
Լավագույն աղջիկ
Լավագույն վարկանիշ չունեցող
Լավագույն մինչև 12 տարեկան
Լավագույն մինչև 8 տարեկան
Հայտերն ուղարկել petrosiantigran1929@gmail.com էլ․ փոստին։
Հայտի մեջ նշել՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, lichess կայքի մուտքանուն (login), հեռախոս, առկայության դեպքում վարկանիշ և մարզական կարգ։
Հայտը ներկայացնելուց 24 ժամվա ընթացքում պատասխան նամակով կստանաք գրանցման հաստատումը և lichess կայքում մրցաշարին միանալու ուղեցույցը։
Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 16-ը, ժամը 18։00։
Ուշ և ոչ լրիվ հայտերը չեն ընդունվի։
Հարցերի դեպքում՝ 043 44 84 73